1in.am-ը գրում է.
ԱՄՆ քաղաքացին, ով ապրել է Հավայան կղզիներում, պաշտպանել է 35 տառից կազմված իր արտասովոր ազգանունը կրելու իրավունքը: Այս մասին հաղորդում է KHON 2 հեռուստաալիքը:
Նյու Յորքում ապրող Ջենիս Ուորթը ամուսնացել է և իր ազգանունը դարձրել հավայական՝ Կեյհանանահկուկաուակահիհուլիհեեկահաունաելե: Մի քանի տարին նա 2 փաստաթղթով է ապրել՝ վարորդական իրավունքի և անձնագրի, որոնք, ի տարբերություն հիմնական փաստաթղթի, ունեին 34 տառ:
Կնոջ խոսքերով՝ նա բացառել է իր ազգանվան կրճատ տարբերակի կամ օրիորդական ազգանվան օգտագործման հնարավորությունը:
Հուսահատված կինն իր պատմությունը պատմել է KHON 2 հեռուստաալիքին, ինչի շնորհիվ այս դեպքի մասին իմացան շատերը: Հեռուստաալիքը հայտնել է, որ նահանգային իշխանությունները որոշել են փաստաթղթերում փոխել անունները գրելու կանոնները: Անունը և ազգանունը կարող են ունենալ մինչև 40 նիշ, երկրորդը անունը՝ 35 նիշ, ևս 5 նիշ սահմանվել է լրացուցիչ վերջածանցների համար: