Թերթի այսօրվա համարում տեղ է գտել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ ՄՄ–ին Հայաստանի անդամակցության և Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու հետ կապված Aravot.am-ի հարցազրույցը։ Ներկայացնում ենք հոդվածից հատվածներ.
...Հարցին՝ ի՞նչ երաշխիք Է տալիս Ռուսաստանը ԼՂՀ անվտանգության հետ կապված, եթե զենք Է վաճառում Ադրբեջանին, Պարոն Սահակյանը պատասխանեց. «Այսօր էլ, երեկ էլ մեր ամբողջ զինանոցը ռուսական բանակի զինանոցն է։ Նոր պայմանագիր է գալիս, որ Ռուսաստանի զենքի արտադրությունից ուղիղ ճանապարհով կարող է օգտվել միայն Հայաստանը։ Մենք այս տարիներին երևի կրկնակի, քառակի ավելի շատ զենք ենք ձեռք բերել Ռուսաստանից, քան Ադրբեջանը, բայց Եվրոպայից չենք ձեռք բերել, չի եղել այդ ճանապարհը։ Երկրի անվտանգությանն ամենակարևոր խնդիրն է։ Պատերազմը չի վերջացել»։ Մեր հարցին՝ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին ինչ-որ բանի համա՞ր պատժեց, երբ զենք վաճառեց Ադրբեջանին, նա պատասխանեց. «Ոչ, զենք արտադրող պետության է, իր շահերն էին...»
Ասում են, որ Մաքսային միություն մտնելը Հայաստանի ներքին կյանքում Էլ խժդժություններ Է առաջացրել օլիգարխների շրջանում։ Ում բիզնեսը կապված Է Եվրոպայի հետ, կտրականապես դեմ է Սերժ Սարգսյանի որոշմանը, ում բիզնեսը Ռուսաստանի հետ է կապված՝ միայն նրանք են ողջունում։ Այս առնչությամբ Գալուստ Սահակյանն ասաց. «Մեր ամբողջ տնտեսությունը 70 տարի ներկայացված է եղել ՌԴ-ի հետ, և չեմ կարծում՝ ինչ-որ բան փոխվել է։ Դուք մտածում եք, թե Եվրոպան շահագրգիռ չի՞, որ իր մոտից ներկրումներ արվեն։ Խնդիրն այն է, որ մենք Եվրոպա արտահանման համապատասխան ապրանքներ չունենք»։