«Հայկական ժամանակ»-ը գրում է.

«Ոչխար» բառը սպառնում է իր հաստատուն տեղը գտնել հայ պաշտոնյաների բառապաշարում։ Պարզվում է, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը միակը չէ, ով շատ է սիրում այդ բառը և հաճախ օգտագործում այն։

«Ոչխար» բառը սիրում Է նաև Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Աժ աշխատակազմում պատմում են, որ ամիսներ առաջ Աբրահամյանն այդ կերպ Է դիմել աշխատակազմի աշխատակիցներից մեկին։ Ընդհանրապես աշխատակազմում դժգոհում են, որ Աբրահամյանը բավական կոպիտ է խոսում աշխատակիցների հետ և սրա արդյունքում Է, որ նախօրեին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Աժ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, թեև նրա դիմումը պաշտոնապես մեկնաբանվեց այլ աշխատանքի անցնելու առաջարկով։ Ըստ աշխատակազմում շրջանառվող խոսակցությունների, Հովհաննիսյանը նման որոշում Է կայացրել Հովիկ Աբրահամյանի հետ ընդհարումից հետո:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել