Հանցագործություն, որի մասին սովորաբար լռում ենCosmo.am-ը գրում Է.

Մեր օրերում բռնաբարության ժամանակ հանցագործն արդեն գործում է համախոհի հետ, իսկ զոհի ընտրություննավելի քան անկանխատեսելի է:
Հերթական ուրբաթ երեկո էր, և Էշլին, ով բնակվում էր Լոս Անջելեսում, որոշեց աշխատանքից հետո հանդիպել ընկերուհուն` իր բնակավայրից ոչ շատ հեռու գտնվող բարում: Աղջիկները հարմար տեղավորվեցին բարի սեղանիշուրջ, կոկտեյլ պատվիրեցին և սկսեցին շաղակրատել բարմենի հետ: «Նա 24-25 տարեկան էր, մասնագիտությամբ` դերասան, շատ հաճելի ու քաղաքավարի երիտասարդ,- հիշում է 26-ամյա Էշլին,- և երբ ինձբարի կողմից անվճար խմիչք առաջարկեց, առանց վարանելու ընդունեցի»:
Բարմենի հյուրասիրած մրգային կոկտեյլն ըմպելուց մոտ քսան րոպե անց Էշլին սկսեց իրեն վատ զգալ: «Անհասկանալի զգացում էր. ասես արբած լինեի,- պատմում է աղջիկը,- մի գավաթ ջուր ըմպեցի, սակայնգլխապտույտը միայն ուժեղացավ»: Ի վերջո աղջիկները որոշեցին հեռանալ բարից: Տան ճանապարհին աղջկավիճակն էլ ավելի վատացավ: «Երբ հասա տուն, հազիվ էի կարողանում ոտքի վրա կանգնել: Վերջին բանը, որհիշում եմ, բնակարան մտնելս էր. այնուհետև գիտակցությունս կորցրի»:
Էշլիի ընկերուհին գիշերեց նրա մոտ, որպեսզի համոզվի, որ աղջկա առողջությանը ոչինչ չի սպառնում: Հաջորդառավոտ նրանք սկսեցին վերհիշել երեկոյի դեպքերը` փորձելով հասկանալ` ինչ կարող էր պատահած լինել: Միակհավանական վարկածն այն էր, որ բարմենը խմիչքի հետ ինչ-որ բան էր խառնել: «Ես չէի կարող նման վիճակի մեջհայտնվել ընդամենը երկու կոկտեյլ ըմպելով: Մենք ոչ մեկի հետ բարում չէինք շփվել, նստած էինք բոլորիցառանձին. այնպես որ, բարմենից բացի, ուրիշ ոչ մի կողմնակի անձ չէր կարող մեր խմիչքներին մոտենալ: Նամիակ կասկածյալն էր»,- նշում է Էշլին: Ինչևէ, աղջիկը չզանգահարեց ոստիկանություն և մեղադրանքչներկայացրեց` մտածելով, որ չի կարողանա ոչինչ ապացուցել: Հետագայում նա զղջաց իր որոշման համար: Ծանոթներից մեկն ավելի ուշ պատմեց, որ նման դեպք պատահել էր նաև իր հետ, և նա նույնպես կասկածում էրայդ բարմենին խմիչքին դեղ խառնելու մեջ:
Հանցագործներն իրենց տարերքի մեջ
Բարերում միշտ առկա է խմիչքի մեջ դեղ ավելացնելու վտանգը: Յուրաքանչյուր աղջիկ պարտավոր է իմանալ այդմասին և առավելագույնս ուշադիր` կասկածելի անձանց հանդեպ:
Էշլիի պատմության մեջ ամենից շատ վրդովեցնում է այն հանգամանքը, որ հանցագործությունը կատարել էր հենցբարմենը. չէ՞ որ դա, որպես կանոն, այն մարդն է, ում մենք հակված ենք վստահել, քանի որ նա պատասխանատուէ խմիչքների համար: Ցավոք, վիճակագրությունը ցույց է տալիս, որ Էշլիի տխուր փորձառությունը բացառությունչէ: «Ես գործի բերումով հաճախ եմ բախվում դեղերի ազդեցության տակ կատարված սեռական բռնությանդեպքերի հետ, որտեղ որպես համախոհ ներգրավված են բարմենները: Այսօր դա լուրջ խնդիր է»,- նշում է ԼոսԱնջելեսի Ոստիկանական թմրանյութերի բաժանմունքի նախկին քննիչ, Project GHB կազմակերպությաննախագահ Թրինկա Փորատան: Հարց է ծագում. ի՞նչն է դրդում բարմեններին գնալ նման քայլի: Փորձագետներընշում են, որ բարմենը հանդես է գալիս միջնորդի դերում: Այլ կերպ ասած՝ նա գործում է որևէ հաճախորդիդրդմամբ, որն ուզում է նման կերպ թուլացնել իր ընտրած զոհի զգոնությունը և օգտվել նրաանպաշտպանությունից:
Սան Ֆրանցիսկոյում բնակվող բարմեն Դեյվը նշում է, որ իր 13-ամյա կարիերայի ընթացքում խմիչքի մեջ դեղխառնելու երկու առաջարկ է ստացել: «Ես տղամարդկանց զուգարանում էի, երբ ինձ մոտեցավ մի երիտասարդ ուհարցրեց. «Դու բարմենն ես, այնպես չէ՞: Քեզ մոտ կա՞ որևէ հաբ, որ կարող ես խառնել խմիչքին»: Ես շոկի մեջընկա նրա հարցից, կտրուկ մերժեցի ու հեռացա»,- պատմում է Դեյվը:
Հաջորդ անգամ սցենարը փոքր-ինչ այլ էր. աղջիկը հեռացավ մի քանի րոպեով, և տղան, որի հետ նա հանդիպելէր հենց բարում, մոտեցավ Դեյվին և նմանատիպ առաջարկ արեց: «Նա գրպանից սպիտակ օվալաձև հաբ հանեցև խնդրեց խառնել այն կոկտեյլին՝ ասելով, որ ուզում է փոքր-ինչ զվարճանալ ու լավ ժամանակ անցկացնել աղջկահետ: Ես ստեցի ու խոստացա, որ կկատարեմ նրա խնդրանքը ` գումարային վարձատրություն պահանջելով: Երբաղջիկը վերադարձավ, պատմեցի նրան ամեն ինչ, ցույց տվեցի այդ տղայի վճարած գումարն ու խնդրեցի բարիթիկնապահներին դուրս շպրտել այդ երիտասարդին մեր հաստատությունից»,- հիշում է բարմենը:
Ցավոք, ոչ բոլոր բարմեններն են այդքան ազնիվ: Շատերը համաձայնում են. դա գումար աշխատելու հեշտ տարբերակ է: «Երբեմն, սակայն, բարմենները գործում են իրենց ընկերների հետ. վերջիններս նստում են բարիկանգնակի մոտ` ընտրելու հերթական զոհին»,- նշում է Միսսուրիի Կանզաս Սիթի քաղաքի սեքսուալհանցագործությունների գծով նախկին քննիչ Քեթրին Ջոնսոնը:
 25-ամյա Նիկոլը հավատացած է, որ նման մի դեպք էլ տեղի է ունեցել իր հետ Նյու Յորքի հայտնի բարերիցմեկում: «Ես միայնակ գարեջուր էի ըմպում բարում, երբ երիտասարդներից մեկն առաջարկեց ինձ խմիչքհյուրասիրել,- պատմում է Նիկոլը,- արտաքինից նա շատ բարեկիրթ թվաց և, քանի որ արդեն մի քանի անգամեղել էի այդ բարում, համաձայնեցի` ոչ մի վտանգ չզգալով: Կոկտեյլն ըմպելուց մոտ 15 րոպե անց ինձ մոտ ուժեղգլխապտույտ ու քնկոտություն սկսվեց»:
Մինչ Նիկոլը պայքարում էր քնի դեմ` փորձելով գիտակցել կատարվածը, տեսավ, թե ինչպես էր այդ երիտասարդը կատակում բարմենի հետ: Նիկին համոզված է, որ նրանք զրուցում էին հենց իր մասին, և խմիչքի մեջ նախնականպայմանավորվածությամբ դեղ էր ավելացվել: «Ես փորձեցի շտապ հեռանալ բարից, արագ տաքսի բռնեցի և տունհասնելուն պես քուն մտա,- պատմում է Նիկոլը։ - Փառք Աստծո, ինձ հաջողվեց ճիշտ ժամանակին լքել բարը,նախքան որևէ սարսափելի բան կպատահեր»:
Պաշտպանիր քեզ … և ընկերներիդ
-Վերցրու միայն այն ըմպելիքը, որը բարմենը պատրաստում է հենց քո աչքի առջև: Եթե նա հեռանում է այլսենյակ, կամ փակում է տեսադաշտդ սեփական մարմնով, հրաժարվիր ըմպելիքից:
-Երբ արդեն վերցրել ես ըմպելիքդ, պահիր այն ուշադրության կենտրոնում, որպեսզի ոչ ոք չկարողանա մոտենալդրան: «Եթե ստիպված ես հեռանալ հարդարման սենյակ, խմիչքը հետդ վերցրու կամ դատարկիր բաժակդնախքան գնալը»,- խորհուրդ է տալիս սեքսուալ բռնության նկատմամբ հանրության զգոնության բարձրացմամբզբաղվող կազմակերպության տնօրեն Քեյթի Քոստները:
-Ըմպելուց առաջ ստուգիր խմիչքի մեջ կասկածելի նշանների առկայությունը. դա կարող է լինել կապտականչերանգ կամ մշուշոտ նստվածք, որն առաջանում է հաբը հեղուկի մեջ տարրալուծելուց հետո: Խմիչքը կարող է նաևթեթևակի աղի համ ունենալ:
-Ուշադրություն դարձրու ինքնազգացողությանդ: Եթե քնկոտ ես կամ ցրված, հավանաբար խմիչքիդ որևէ բան էխառնած: Երբեմն կանայք, ընդհակառակը, կարող են աշխուժանալ: «Թեև դեղերը քնաբեր են, որոշ մարդիկդրանց ազդեցության տակ լցվում են էներգիայով,- նշում է Քոստները,- գլխավորը վարքագծային կտրուկփոփոխությունների հանդեպ ուշադիր լինելն է:
-Եթե դու կամ ընկերներիցդ որևէ մեկը հայտնվել եք նման իրավիճակում, հարկավոր է շտապօգնություն կանչել:Պարտադիր տեղեկացրեք շտապօգնության բժիշկներին թունավորման մասին, որպեսզի նրանքհամապատասխան ստուգումներ անցկացնեն: Եթե կասկածներ կան, որ դա բարմենի ձեռքի գործն է, պետք էհայտնել ոստիկանություն:
Պարզ ծրագիր
Այս ամենի մեջ սարսափելին այն է, որ ամեն ինչ շատ դյուրին է. բարմենից հաշված վայրկյաններ են պահանջվումխմիչքին աննկատ դեղ խառնելու համար: Թրինկա Փորատան նշում է, որ բարմենը կարող է դա անել բոլորիաչքից հեռու` հարևան սենյակում, կամ սպասել մինչև հավանական զոհը հեռանա հարդարման սենյակ: Նակարող է նաև մոտենալ սեղանին և աննկատ խառնել հաբը խմիչքին, երբ զոհը թեկուզ մի վայրկյանով շեղիուշադրությունն ընկերների կամ հեռախոսի ուղղությամբ: Հաբերը տարբեր են. կարող են օգտագործվելտարրալուծվող միջոցներ, ինչպես կետամինը կամ ռոֆինոլը: Իսկ, օրինակ, ակումբային տարածված GHBթմրամիջոցն արտադրվում է հեղուկի տեսքով:
Վերոնշյալներն ամենատարածվածն են, սակայն փորձագետները նշում են, որ կան տասնյակից ավելիթմրամիջոցներ, նաև՝ դեպրեսիայի դեմ միջոցները, որոնք օգտագործվում են նույն նպատակով: Ինչպես նշում էԹրինկա Փորատան, երիտասարդները սպասում են, մինչև աղջիկը խմի որևէ բան, ապա թմրանյութ են խառնումերկրորդ կամ երրորդ կոկտեյլին, քանի որ երբ օրգանիզմում արդեն ալկոհոլ կա, զոհը կորցնում է զգոնությունն ուվատ ինքնազգացողությունը կապում է ալկոհոլի ընդունման հետ:
Դեղի ազդեցությունը զգալու համար հարկավոր է 5-15 րոպե: Սովորաբար դա արտահայտվում է քնկոտության, ոչկապակցված խոսքի և թուլության տեսքով: Չափաբաժնից կախված, զոհը կարող է կորցնել գիտակցությունը կամմնալ գիտակից վիճակում, սակայն բավականաչափ ուժ չունենալ շարժումները վերահսկելու համար: «Հանցագործը սկսում է գործել հենց այդ պահին` դուրս հանելով զոհին բարից և սեռական բռնությունգործադրելով վերջինիս հանդեպ»,- նշում է Փորատան: Աղջիկների մեծ մասն, ուշքի գալով, գիտակցում է, որ ինչ-որ բան է պատահել, սակայն հիշողությունը, որպես կանոն, չափից դուրս մթագնած է լինում որևէ մանրամասնհիշելու համար:
Հիշողության կորուստը բարդացնում է հանցագործության ընթացքի վերականգնումը, իսկ բարմենիմասնակցությունը գրեթե անհնար է ապացուցել: Նույնիսկ եթե զոհը դիմի ոստիկանություն, բարմենը կարող էվկայություն տալ, որ նա մեծ քանակությամբ խմիչք է պատվիրել և հայտնվել անգիտակից վիճակում: Գործըբարդացնում է նաև այն հանգամանքը, որ դեղերի մեծ մասն օրգանիզմից դուրս է գալիս 12 ժամվա ընթացքում:Մինչ զոհն ուշքի է գալիս և փորձում քայլեր ձեռնարկել, արդեն անիմաստ է դառնում որևէ զննում անցնելը, քանիոր դեղերի առկայությունն օրգանիզմում այլևս չի կարող հաստատվել: «Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, երբ աղջիկը մտել է բար, և պատվիրված կոկտեյլը դարձել է տվյալ երեկոյի վերաբերյալ վերջին հիշողությունը,-նշում է Ջոնսոնը,- և նույնիսկ եթե աղջիկը միանգամայն համոզված է, որ բարմենը հաբ է խառնել իր կոկտեյլին, նա չի կարող դա ապացուցել, քանի որ դեղանյութերը շատ արագ են դուրս գալիս օրգանիզմից` վերացնելով բոլորապացույցները»:
Ուշադրությո՛ւն, կասկածելի նշաններ
Դեղամիջոցների մեծ մասը տարրալուծվում է ըմպելիքի մեջ, հատկապես՝ մուգ գույնի խմիչքի դեպքում: Սակայներբեմն կարելիէ նկատել որոշակի նշաններ:
Կապտականաչ երանգ
Բաց գույնի ըմպելիքները (օրինակ` սպիտակ գինին) դեղերի ազդեցությամբ կարող են տարօրինակ կապտավունկամ կանաչավուն երանգ ստանալ:
Ավազոտ նստվածք
Շաքարավազի նման մանր մասնիկները գավաթի հատակին կարող են դեղի մնացորդներ լինել:
Մշուշ
Վտանգավոր նշան է նաև «մշուշի» առկայությունը, որն առաջանում է, օրինակ, հակահարբուխային հաբը ջրումլուծելուց հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել