Էսօր սրանք սեփական ռեկորդը ոչ միայն գերազանցեցին, այլ «Գինեսի գրքում» հանգիստ կարող են գրանցվել․ կառավարության հերթական նիստում օրակարգային 90 հարց էր ներառված, նման գործելաոճ ուղղակի չկա (չնայած սրանց դեպքում գործելաոճը որն ա՝ ոնց հարմար ա, տենց էլ անում են)։ Ասեմ՝ կառավարության նիստերի իմ 10-ամյա պրակտիկայում ես նման ծավալի հարց տեսած չկամ, որ մի նիստով քննարկեն․ մի նիստում էս աստիճանի հարցակոխը նիկոլոսի ասած՝ «պատմական ռեկորդ» էր։
Հիմա ձեզ կթվա՝ դե որ 90 հարց է, գոնե 10 տոկոսը՝ այսինքն գոնե 9-ը պիտի որ զեկուցվի։ Շտապեմ հիասթափեցնեմ, զեկուցվողի գրիֆով նույն 3 հարցն էր, այսինք մարդիկ տարեվերջյան ինչքան կիսատ-պռատ թեմաներ ունեն, բերել են ու ընդհանուր փաթեթով սղմում են առաջ։ Ու սա անում են՝ լայն բացված աչքերով ու սատանեական քրքիջով։
Տատս ասում էր՝ «սաղ խաղերը խաղացել ենք, մնացել էր սարի սմբուլը»․ հիմի սրանցն ա՝ ամբողջ կառավարությունով դայակի հարց էին քննարկում, պատկերացնում եք՝ մի 20 տղմարդ նստած, երկիրը քանդվել ա, ինչ-կա չկա, վարի ա գնացել, նստած դայակին գումար տալու թեման են խուրդում (ջրաղացը կորցրել են, չախչախի հետևեից են ընկել)։ Ու էս ամեն ինչն անում են լուրջ ու բուտաֆորիկ դեմքով, բնական ա՝ զգայուն թեմա է, էմոցիոնալ, ու ռիսկային էս փուլում ուտվող կուտ ա։
Նշեմ, որ ողջ նիստն անցնում էր բարձր տրամաբանությամբ, դրա անիմաստ ու անբովանդակ կատակներով համեմված։ Դայակի մասին խոսեցին 22 րոպե, հետո եկավ ժաննայի բենեֆիսի պահը։ Քանի որ 90 հարցի մեջ խոսալու բան չկար սկսեց թվարկել կառուցած դպրոցների մարզադահլիճների ու դահլիճների ցուցակը, հետո անցավ թանգարաններին։ Իրա անգրագիտությունը հերթական անգամ փաստեց՝ ասելով, որ Մեծամորի թանգարան այցելել է 2023-ի ամառը, բնական ա, դե հո ընդեղ հաց չեն տալիս կամ լավ քաշովի օղի, որ տեղն իմանար։
Մի խոսքով, հերթական ֆեյք օրակարգով դատարկամտությունը, որ տևեց ուղիղ մեկ ժամ, մեկ ժամ՝ ոչինչի մասին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/pfbid0WdG1EDmfSF3cyM444ML6Bt6CdEG99Qw9m26yy178bXH1Vw6YmpwMopeQqzzxphfPl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել