Բլեֆ է այն պնդումը, որ Ռուսաստանը փորձեր է արել և անում է փոխել Հայաստանի գործող իշխանությունն ու սատարում է ընդդիմությանը: Իրականությունը ճիշտ հակառակն է:
Փորձենք հասկանալ թե ինչու:
Երբ արևմտյան էքսպանսիա է կատարվել դեպի մեր մեծ տարածաշրջանը, Ռուսաստանն ու Թուրքիան սերտացրել են իրենց հարաբերությունները: Դա եղել է Նիկոլայ 1-ի, Լենինի ու Քեմալի ժամանակ, այդպես է նաև հիմա:
Պատճառը պարզ է, Ռուսաստանին ձեռնտու է որպես հարևան ունենալ Թուրքիան, լավ, կամ վատ, քան Թուրքիային ենթարկած Արևմուտքը, որը կվերահսկի նաև Բոսֆորն ու Դարդանելը: Թուրքիան Ռուսաստանի համար բուֆեր է իր և Արևմուտքի միջև:
Թուրքիան նույնպես ավանդական քաղաքականություն է վարում, երբ Ռուսաստանն ուժեղեցալ է և իր համար սպառնալիք է ներկայացրել, սերտացրել է իր հարաբերություններն Արևմուտքի հետ, իսկ երբ Արևմուտքն է ուժեղանում, իսկ Ռուսաստանը թուլանում, Ռուսաստանն ապահովում է իր թիկունքն, ընդդեմ Արևմուտքի: Երբ Արևմուտքի կողմից Էրդողանի հեղաշրջման փորձը եղալ, սերտացան Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները:
Հիմա մենք այդ փուլում ենք գտնվում: Ռուսաստանի ու Թուրքիայի սերտացման ժամանակաշրջաններում զոհի դերում միշտ Հայստանն է դառնում, իսկ դրա համար Հայաստանում պետք է համապատասխան իշխանություն, որը կարդարացնի Ռուսաստանի քաղաքականությունն ու լինի ընդունելի Թուրքիայի համար:
Ռուսաստանի համար ակնհայտ պրոռուսական կառավարություն հիմա պետք չէ, որովհետև ստիպված կլինի փոխել Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունն, իսկ դրան հիմա պատրաստ չէ, իսկ Թուրքիային պետք չէ Հայաստանում ազգային շահը հետապնդող կառավարություն:
Հայաստանի գործող իշխանությունն իդեալական է Թուրքիայի ու Ռուսաստանի համար:
Այլ բան է, որ եթե փոխվի Թուրքիայի կառավարությունն, կամ Ռուսաստանի ու Արևմոիտքի հարաբերություններն, այդ դեպքում կարող է փոխվել իրավիճակը նաև Հայաստանում ու ողջ տարածաշրջանում:
Բայց դա չի նշանակում, որ եթե մենք ինքներս չենք կարող փոխել իրավիճակը երկրի ներսում, բայց դրա համար պետք է ունենալ ադեկվատ ու քաղաքականապես հասուն քաղաքական հոսանք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/pfbid02u115dJPPpWsrfgNyD9EFGUaV2oZZMA5VQ8jwYrcQjLycPA1TSsFFPqakS3egPV9Ul
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել