Պապիկը 20 ամսական թոռնիկի համար տնակ է կառուցել՝ տեղադրելով այն 15 մետրանոց աշտարակի վրա (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Կենտուկի նահանգում բնակվող երիտասարդ պապիկը որոշել է ուրախացնել իր 20 ամսական թոռնուհուն: Նա փայտե տնակ է կառուցել և դրել այն ցորենի ամբարի «գլխավերևում»՝ 15 մ բարձրության վրա:

Ռասթի Քոմբսը տնակը կառուցել է սեփական ավտոտնակում, հետո կռունկ է վարձել՝ այն աշտարակի վրա դնելու համար, հաղորդում է Wave NBC-ն:

Փոքրիկ Քայլիի տնակում հայտնվելու համար պետք է բարձրանալ 4 հարկանի աշտարակում գտնվող աստիճաններով: Այնտեղ կա էլեկտրականություն, օդափոխիչ, ջուր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել