Նոյեմբերի 9-ի հայտարարությունն իրականում Հայաստանի կապիտուլյացիայի մասին հայտարարություն էր, բայց այն որոշակի պայմաններով, կամ վերապահ կապիտուլյացիա էր, որովհետև Ադրբեջանն էլ էր որոշակի պարտավորություններ ստանձնել:
Այդ հայտարարության մասին հիմա խոսելն անիմաստ է, որովհետև Արցախի առումից հետո այն դարձել է անիմաստ:
Հիմա Ադրբեջանը փորձում է պայմանագրի տեսքով ստանալ Հայաստանի անվերապահ կապիտուլյացիան, դա նշանակում է, որ Հայաստանը ստանձնում է պարտավորություններ, սակայն Ադրբեջանը որևէ պարտավորություն իր վրա չի վերցնում: Կրկնեմ, դա արդեն կոչվում է անվերապահ կապիտույլյացիա:
Երեկվա իր հարցազրույցում կապիտուլյանտը հենց դրա մասին է խոսել: Իր խոսքերի գլխավոր իմաստն այն էր, որ Հայաստանը ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն, առանց նշելու արցախցիների իրավունքները, սակայն Հայաստանը չի ստանում այն մինիմալը, որը ակնկալում էր կապիտուլյանը՝ Հայաստանի Հանրապետության սահմանների ճանաչումը Ադրբեջանի կողմից:
Ադրբեջանում ամենավերին ատյաններից ասում են, որ սահմանազատման ու սահմանագծման հարցը թողնելու են հետագային, այսինքն այդ պայմանագիրը կնքելով ու Հայաստանից ստանալով այս պահին իրեց ուզածը, հետո կսանձազերծեն հերթական պատերազմը մեր տարածքից կտորներ գրավելու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/pfbid02bZHN59TtLAyA3AbXQwBTMoQnt7Rae3N2J2rxcvWRqQujHXWJDS7BFQ9kqHiF2TUl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել