Ասենք, օրինակ՝ մենք գրեթե ազգովի քննարկում ենք, թե մեր հայրենիքի այսինչ տարածքն այնինչ քարտեզով ադրբեջանակա՞ն է, թե՞ ոչ, մինչդեռ արհեստածին Ադրբեջանում իշխող բարբարոսական վարչախումբը կասկածի տակ է առնում Հայաստանի ոչ միայն պատմական, այլ նաև արդի գոյությունը և դրա լեգիտիմ իրավունքն ընդհանրապես։
Բազմիցս ասել եմ և շարունակում եմ պնդել՝ Բաքվի բարբարոսսկան վարչախումբն է, որ այս տարածաշրջանում գոյության ոչ մի պատմական կամ արդի լեգիտիմ իրավունք չունի, քանզի այն գաղութատիրական և ցեղասպանական գործիքակազմով դե ֆակտո տիրապետում է մի տարածքի, որը պատմականորեն երբեք չի կոչվել Ադրբեջան, գոյություն չունեն, դիցուք, «ադրբեջանական մզկիթ» կամ «ադրբեջանական միջնադարյան գրականություն» հասկացությունները, նույնիսկ լեզվի պաշտոնական անվանումն է արհեստածին ու թարգմանաբար բառացիորեն նշանակում է «ադրբեջանական լեզու» և այլն։
Ուստի ոչ մի՝ նույնիսկ նվազագույն կասկած չի կարող լինել առ այն, թե Արցախը, Տիգրանաշենը կամ որևէ այլ բնիկ հայկական տարածք արհեստածին Ադրբեջանինն է։
Նյութի աղբյուր՝ https://t.me/vardan_voskanyan/791
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել