ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ակնկալում է դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ցանկանում եմ խնդրել ձեզ փոխանցել իմ ամենաջերմ ողջույնները ձեր պետությունների ղեկավարներին, որոնց ես ակնկալում եմ տեսնել շատ շուտով՝ դեկտեմբերի վերջին՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում և Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ»,-ասել է նա Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել