Ֆյուլեն արեց սպասված հայտարարությունը:
Այո, կրկնեց այն, ինչ երկու օր առաջ ասել էր Բրյուսելում, որ Մաքսային միությունն ու Ասոցացման համաձայնագիրը գենետիկորեն անհամատեղելի են:
Ու Հայաստանը նոյեմբերին չի ստորագրի որեւէ համաձայնագիր...
Իսկ հիմա ուշադիր:
Ֆյուլեն ասաց. մինչեւ նոյեմբերի հինգ հնարավոր չէ, առավել ստույգ` «կասկածում» է, որ կարողանանք նոր փաստաթուղթ ունենալ:
Հենց ապրես, թանկագին Շտեֆան. մենք էլ կասկածող էինք ման գալիս, որպեսզի ապացուցենք, որ` եթե կասկածում ես, ուրեմն` ուզում ես:
Հիմա հասկանանք` ինչ կա Ֆյուլեի հյուելական հայտարությունների տակ:
Նախ` ոզնուն էլ էր պարզ, որ Ֆյուլեի այցը ստուգողական, ձեռը նյարդի վրա պահելու առաքելությամբ էր օժտված: Նա չէր կարող մեզ ամբողջովին թողնել ինքնահոսին, այն է` Ռուսաստանի հույսին:
Եկավ, տեսավ, ասաց` յուր տղամարդկային խոսքը:
Կարալ չեք ստորագրել. ինիլ չի:
Բայց, սա ուրեմն այնքան մեզ չէր վերաբերում, որքան Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային:
Եթե ԵՄ-ը որեւէ զիջում աներ այս պահին Հայաստանին ու չասեր` անհնար է, հասկացիր, ապա հինգ րոպեն պակաս` Ռուսաստանի կողմից ահավոր ճնշումների ենթարկվող այդ երկրները կթուլացնեին իրենց թափը: Քիչը ստանալու համար շատը պետք է պահանջել:
Եւ ուրեմն` հաջորդ քայլով էլ` մեր Ֆյուլեն կասկածեց, որ չենք հասցնի:
Կհասցնենք: Է՜ն էլ ոնց: Ըտենց հարցում մենք չեմպիոն ենք: Իրեքն էլ:
Հ.Գ. Ուրիշ բան չկարծեք: Նկատի ունենք նոր փաստաթուղթը: Մանավանդ որ, չորս տարի շարունակ բոլոր հարցերի շուրջ բանակցել, պայմանավորվել ենք:
Նոր «օբզաց» կանենք, կունենանք նոր փաստաթուղթ:
Բա ոնց, Ֆյուլե ջան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել