Փորձելով ամեն գնով արդարացնել Հայաստանի՝ ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ լինելու փաստը՝ ՔՊ-ական Հակոբյան Վաղոն հայտարարել է՝ Ռուսաստանը շարունակում է համարվել մեր թիվ մեկ դաշնակիցը:

Վաղոյի հայտարաությունը մի տեսակ դիսոնանս է առաջացնում. վեջին շրջանում իշխանությունները հետույք են պատռում՝ փաստելու Հայաստանի՝ արևմտյան օրակարգին ունեցած հավատարմությունը, մինչդեռ Վաղոն, փաստորեն, անում է հայտարարություն, որը չի կարող տեղավորվել արտաքին քաղաքական վեկտոր փոխել փորձող երկրի քաղաքականության տրամաբանության մեջ:

Վաղոն, իհարկե, շատ փոքր «շարիկ» է, որ կարողանար ինքնագլուխ նման հայտարարություններ անել. այստեղ պետք է թերևս նշմարել Նիկոլի մեսիջը՝ՌԴ-ին՝ երկիր, որին չափազանց մոտ գտնվող բածկան կրկին Նիկոլի «երեսը լվացել է»՝ստեղծված իրավիճակի համար պատասխանատու հռչակելով «նախկիններին»:

Արդյոք Վաղոյի հայտարարությունը կարելի՞ է դիտարկել նաև ներքաղաքական կոնտեքստում՝ հաշվի առնելով փաստոը, որ իշխանավորները, մեկը մյուսին հերթ չտալով, սկսել են հերքել արտահերթ ընտրություների անցկացման գաղափարը, որը, եթե տեղի ունենար, ըստ մի շարք փորձագիտական գնահատականների, հանգեցնելու էր արտաքին քաղաքական վեկտորի ակնթարթային ու կտրուկ փոփոխությանը: Գուցե ՌԴ-ից Նիկոլն ինչ-որ ազդակներ է ստացել, որոնք նրա քիմքին ախորժելի են թվացել՝ստիպելով նրան ռուսներին շատ հուշտ չանել՝հատկապես որ Նիկոլի խաչմերուկին իր աջացկությունն է հայտնել նաև Օվերչուկը:

Նիկոլն ակնհայտորեն փորձում է հետույքը տեղավորել միանգամից 2, իսկ եթե կարիք լինի գուց ե նաև 12 աթոռում, ինչը ներկայիս աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում կարող է Հայաստանի համար լրջագույն ռիսկեր պարունակել: Բայց Նիկոլն իր հաշվարկներում շարժվում է այլ՝ բացառապես էգոիստական սկզբունքներով. մարդուն իր աթոռի անսասանությունն է հետաքրքրում և վերջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել