Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը դեռ պատրաստ չէ ստորագրման, վերջնական նախագիծ չկա, բայց հույս կա պայմանագրի տեքստը վերջնականացնել հունվարին սպասվելիք արտգործնախարարների հանդիպմանը։ Այդ մասին ասել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը «այլևս գոյություն չունեցող, չգործող փաստաթուղթ է, որովհետև այդ փաստաթղթի իրողությունները չկան»։
«Սխալ տպավորություն կա, որ եթե բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ում, Բրյուսելում կամ Մոսկվայում, ապա նրանք երաշխավորն են, բայց դա այդպես չէ։ Երաշխավորի մեխանիզմը պետք է փաստաթղթավորված լինի, դրանում պետք է նշվեն բոլոր պայմանները կողմերի միջև վեճի առաջացման դեպքում», - ասել է նա:
Նյութի աղբյուր՝ https://youtu.be/aWEaWTGOOT8
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել