Մոտ 700 գ հավի կրծքամիսը դանակով մանր կտրատել: Մի քանի ճյուղ մաղադանոսը, համեմը մանր կտրատել (կարելի է նանա էլ ավելացնել): 100 գ լավ հալչող պանիրը քերել: 50 գ սառը կարագը մանր քառակուսիների վերածել: Իրար միացնել միսը, կանաչին, կարագը, պանիրը, 2 ոչ խոշոր ձու և 3 ճ. գդալ պաքսիմատ: Աղ, սև պղպեղ անել և լավ խառնել: Պատրաստել տափակ կոտլետներ, թավալել պաքսիմատի մեջ: Դասավորել ջեռոցի տապակի մեջ (նախապես յուղաթղթով ծածկել տապակը): Կարելի է տապակը տեղափոխել սառնարան և մի քանի ժամ թողնել այնտեղ, ճաշից առաջ տեղափոխել նախապես 200 (400 F) աստիճան միացրած ջեռոց մոտ 15 րոպեով: Կոտլետները արագ են պատրաստվում. երկար չթողնեք ջեռոցում, որ հյութեղ մնան: Բարի ախորժակ!!!!! Հարգանքներով ՝ Նինա Մինասյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել