Կանանց միշտ հետաքրքրել է, թե ինչպես կարելի է ազատվել անցանկալի մազերից: Խնդիրը հիմնականում բիկինի հատվածի մասին է: Շատ դժվար է ընտրել միայն մեկ միջոց, որը և՛ արդյունավետ է, և՛ հարմար: Բացի այդ՝ ինտիմ հատվածի մաշկը շատ ավելի զգայուն ու նուրբ է:
Ահա մի քանի եղանակ, որով կարող եք ազատվել անցանկալի մազերից։
Ածելի
Ամենատարածված և էժան միջոցը: Սակայն մաշկը վնասելու հավանականությունը շատ մեծ է այսպես:
Ոսկ և շուգարինգ
Մազահեռացման այս եղանակները երաշխավորում են հարթ մաշկ բավականաչափ երկար ժամանակով: Դա բավականին ցավոտ պրոցեդուրա է:
Էպիլյատոր
Կարծիք կա, որ սա ամենացավոտ միջոցն է: Այո, այն որոշ ժամանակով հեռացնում է անցանկալի մազերը, սակայն ոչ ամբողջովին:
Լազերային էպիլացիա
Մեծամասնությունն արդեն գիտի սրա մասին և օգտվել է լազերային մազահեռացումից: Սա էլ իր բացասական կողմերն ունի, բայց և այնպես այն նվազեցնում է մազերի խտությունը՝ դարձնելով դրանք ավելի նոսր: