Արգենտինայի նոր նախագահ Խավիեր Մայլիի վրա շիշ են նետել Կոնգրեսում երդվելուց հետո իր մեքենան նստելիս, հայտնում է La Nation-ը։
Ամբոխի միջից մի տղամարդու նետված ապակե շիշը մի քանի սանտիմետր հեռավորությամբ թռել է նախագահի գլխի կողքով և հարվածել նրա անվտանգության աշխատակցի գլխին։ Աշխատակիցը պարանոցի փոքր կտրվածք է ստացել և նրան օգնություն են ցուցաբերել պետության ղեկավարի նստավայրի` Կասա Ռոսադայի բժիշկները:
Միջադեպից մի քանի րոպե անց Մայլին խնդրել է կանգնեցնել մեքենան, որով ինքը գնում էր համագումարից դեպի նստավայր, որպեսզի կարողանա դուրս գալ ու ողջունել փողոցում հավաքվածներին։ Casa Rosada-ի մոտ նա նույնպես դուրս է եկել մեքենայից՝ շոյելու ոսկե ռետրիվեր շանը։
Շուտով ոստիկանությունը բացահայտել է հարձակվողին. Պարզվել է, որ նա 51-ամյա նախկին պաշտոնյա է Կոնսեպսիոն դել Ուրուգվայի քաղաքից՝ Գաստոն Արիել Մերկանզինի անունով: Դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել։
Մայլին հաղթել է Արգենտինայի նախագահական ընտրություններում նոյեմբերին։ Նա հավաքել է 56%, իսկ նրա մրցակից, այն ժամանակվա իշխող կոալիցիայի թեկնածուն և էկոնոմիկայի նախարար Սերխիո Մասսան՝ 44%: