Մի քանի օր առաջ, իր ելույթներից մեկով, Ալիևը կրկին անդրադարձավ Սյունիքով Նախիջևանին կապվող երթուղիների խնդրին:
Վերջին շրջանում այս թեմայով գլխավոր նորությունն այն է, որ շատ դեպքերում Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են գործածել ոչ թե միջանցք տերմինը, այլ դրա նկարագիրը:
Պարզ ասած, տպավորություն է ստեղծվում, թե «Զանգեզուրի միջանցքի» թեման առաջնային օրակարգից դուրս է մղվել, սակայն իրականում թուրքերը թեման մշտապես տաք են պահում այն տարբերությամբ, որ կտրուկ ձևակերպումների փոխարեն խոսում են այդ երթուղու վերաբերյալ իրենց պատկերացումների մասին, որոնք նկարագրական առումով միջանցքի ձևակերպումն են:
Արդյո՞ք սա արվում է Հայաստանի իշխանության հետ փոխհամաձայնեցված` ՀՀ-ի ներսում կրքեր չբորբոքելու, սակայն փափուկ ձևով միջանցք ստանալու համար, որևէ մեկը չի կարող բացառել` հատկապես, որ այս իշխանության առաջին նկարագրական բառը ստախոսությունն է:
Տարբերակ է նաև այն, որ Ադրբեջանը թեմայի շուրջ աղմուկն իջեցնում է ու փորձելու է իր համար բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում հարցը ուժով լուծել:
Ամեն դեպքում թեման թուրք-ադրբեջանական օրակարգում կարևոր տեղ ունի, ինչը չեն թաքցնում նաև պաշտոնական մակարդակով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid02pcY732YCod6UA93dH9R7Zagt1NPtaNSgb85EqVcyrra2KTuanFY44SRp4s8YVgLEl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել