
Ուշագրավն այստեղ այն է, որ Իլհամը, փաստորեն, հրաժարվել է ազատ արձակվող գերիների ցանկում ներառել արցախյան էլիտայի ներկայացուցիչներին՝ չնայած թվում էր՝ առաջին հերթին հենց նրանք պետք է ընդգրկված լինեին Հայաստան վերադարձողների ցանկում՝ նկատի ունենալով նրանց արժեքը:
Իլհամն այս իմաստով նվեր է արել Սյամոյին ու ՀՀ իշխանություններին, քանի որ հենց այս երկու սուբյեկտներն են, որ ամենաքիչը կցանկանային տեսնել նույն Արցախի նախագհներին Հայաստան վերադառնալիս: Իլհամը որոշել է չկոտրել Սյամոյի սիրտն ու նրա պլաններին չխոչընդոտել. Նիկոլի իշխանության անսասանոթյունն ու հարատևությունը հավասարապես պետք է և՛ Սյամոյին, և՛ Իլհամին՝ կյանքի կոչելու միասնաբար մշակված այն պլանները, որոնց իրագործման դեպքում Հայաստանը տարածաշրջանում փաստացի վերածվելու է սրա-նրա ոտքի տակի փալասի՝ սպասրակելով բոլորի շահերը՝ բացի սեփականից:
Իսկ թե երբ տուն կվերադառնան Արցախի նախագահներն ու մյուսները, հայտնի չէ, բայց հաստատ է մի բան՝ Սյամոն ու Նիկոլն անելու են ամեն ինչ՝ բացառելու Հայաստանում նրանց հայտնվելը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2561
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել