Ով ինձ կտա այն պատմաբանի տվյալները հասցե, հեռախոս, ի-մեյլ, ով կգրի 2020 թվի պատերազմի պատմությունը իրենց ասած ճշմարտացի, ինչու այդպես եղավ, ինչ միջազգային իրավիճակ էր, որ երկիրը ինչ խնդիր էր լուծում, պատերազմը դետերմինացված էր, թե կարելի էր խուսափել, կապը մյուս կոնֆլիկտների, կոմունիկացիաների համար պայքարը եւ այլն, շատ չթվարկեմ։
Կամ 2018-ին ինչ կատարվեց Հայաստանում տարբեր ասպեկտներով եւ այլն։
Հիշեցնեմ, որ ներկայիս պատմաբանները հիշյալ դեպքերի ժամանակակիցներն են, սակայն իրենք առանձնապես չեն երեւում ու մեր ժամանակի պատմությունը չեն գրում, չեն բացատրում, թե ինչ է կատարվել։
Որ հիմիկվա պատմությունը չեք կարողանում գրել, ձեր աչքի առաջ կատարվածի մասին, բա ինչ ... հին ժամանակների պատմությունն եք գրում։
Նստեք արխիվներում, եթե պատմաբան եք, ու փաստաթղթեր հայտնաբերեք, դա է պատմաբանի գործը ու չէր խանգարի, որ հին ասորերեն, եբրայերեն, հին, միջին հունարեն, հին ու նոր թուրքերեն, պարտադիր անգլերեն գիտական աշխարհի գիտական հոդվածներին ծանոթանալու համար, լավ կլինի ֆրանսերեն, գերմաներեն, չէր խանգարի հին, միջին եւ նոր ֆարսի, նաեւ վրացերեն լեզուներին էլ տիրապետք, որ աղբյուրները բնագրերով կարդաք։
Նորից եմ ասում, պատմաբանները թող հեռու մնան պատմության դասագրքերից, դա քաղաքական գրքեր են։
Հ.Գ. Մեծագույն հարգանքով պատմաբանների մասնագիտությանը, շատ մեծ աշխատանք են կատարում գիտնական-պատմաբանները, նաեւ մյուսները տարբեր բնագավառներում։ Սակայն տարեթվեր ու դեպքերի շարադրանքը հիմա խնդիր չէ, ինտերնետի դարում, խնդիրը քաղաքական պատմությունը գրելու գիտելիքն ու ձիրքն է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/pfbid02q9zGygyzezCe3mHUqi6ReumYMfMBZjSHuSuvZAJRjhr4tiukE8QQehkiQTp5JYLpl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել