Քննիչի հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք պատերազմի օրերին Հայաստանում և Արցախում զորահավաքի կազմակերպման ընթացքը, արդյոք այն բավարա՞ր էր, թե՞ ոչ, եթե ոչ, ապա, ո՞րն էր թերացումների պատճառը, Սյամոն պատերազմում արձանագրված պարտության մեղքը, ըստ էության, ամբողջությամբ բարդել է ՀՀ-ի ու ԱՀ զինված ուժերի վրա՝ պնդելով՝ զորահավաքը սխալ էր պլանավորված, զորահամալրվող անձնակազմն ըստ մասնագիտությունների և տարածքների ճիշտ չէր բաժանված: «Այսինքն՝ ըստ զինվորական մասնագիտությունների բաշխված չէր անձնակազմը, իսկ անձնակազմը ծանոթ չէր տեղանքին և ընդունակ չէր կատարել մարտական խնդիրը․․․»,-մասնավորապես՝ ասել է «Արցախի Նապոլեոնը»՝ միաժամանակ հավելելով՝ զորահամալրում, ըստ էության, չի կատարվել, բացի դա՝ եղել են դասալքության բազմաթիվ դեպքեր. բազմաթիվ զինապարտ քաղաքացիներ կարողացել են անարգել դուրս գալ Արցախի տարածքից կամ էլ, ըստ Սյամոյի, մնացել են Արցախում, բայց թաքնվել են։ ձախողված զորահավաքի համար Սյամոն մեղադրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:
Սյամոն, փաստորեն, կրկնել է Հակոբյան Աննայի այն պնդումը, թե պատերազմում պարտության գլխավոր պատճառներից մեկն էլ տոտալ դասալքությունն է եղել: Ըստ երևույթին, հարցաքննվելուց առաջ Աննայի հետ խորհդրակցել է Սյամոն՝ սիրելի էակին ամոթով չթողնելու, նրա «ջրաղացին ջուր լցնելու»՝ ներկայացնելով հայ զինվորներին որպես դասալիքներ, այլ ոչ թե իր ու իր նմանների կողմից դավաճանվածներ:
Մյուս կողմից՝ Սյամոն, փաստորեն, մեղադրել է Օնիկ Գասպարյանին՝ այդ հարցում էլ կրկնելով Նիկոլի թեզերը: Ասել կուզի՝ մի կողմից՝ առաջ է տարել Աննայի, մյուս կողմից՝ նրա պոզավոր ամուսնյակի շահերը՝ երկուսին էլ ճշմարտախոս ներկայացնելով:
Այլ բան չէր էլ կարող ասել-խոսել Սյամոն, քանի որ տարբեր տեսանելի ու անտեսանելի թելերով կապված է այս երկուսի հետ այնպես, որ նրանցից ցանկացածի ձախողումը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ իր համար՝ բերանն առնելու շանս չթողնելով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2552
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել