Եթե փորձենք շատ պարզ և համառոտ վերլուծել Բաքվի բաբարոսական վարչախմբի պարագլխի քաղաքականության բնույթը, որն արտացոլված է նաև դրա՝ այսօրվա ծավալուն բարբաջանքում, ապա այն արևելյան չարչու «մարտավարություն» է՝ իր հակառուսականությունը և հակաիրանականությունը հնարավորին թանկ վաճառել Արևմուտքին և Իսրայելին, հակաարևմտականությունը՝ Ռուսաստանին և Իրանին։
Մնացածը, այդ թվում բանակ կոչվող իր զինված բաշիբոզուկների, իբր, «ոգու» մասին ցնդաբանությունը որևէ քննադատության չի դիմանում, դիցուք, եթե հիշենք միայն, թե զինված ճանապարհով մոտ 12 հազար քառակուսի կիլոմետր Արցախի Հանրապետության տարածքից որքանն է նա կարողացել բռնազավթել զենքի ուժով և որքանը փաստացիորեն նվեր ստացել մեզ համար անպիտան և ամոթալի տխրահռչակ թղթի տակ դրված ստորագրությամբ։
Նյութի աղբյուր՝ https://t.me/vardan_voskanyan/782
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել