Նիկոլն այսօր խորհրդարանի ամբիոնից ասել է «2019թ. փակել ենք դատարանների դռները, որ բացենք արդարադատության դռները»: Պետք է խոստովանեմ, որ ինչպես միշտ, շատ ունիկալ խոստովանություն է, տիպիկ կռուտիտ (ըստ երևանյան բարբառի):
Չգիտես ինչու, 2018թ.-ից առ այսօր նիկոլական «արդարադատության» դռները բաց են միայն ընդդիմադիր կամ հակաիշխանական հայացքներ ունեցող մարդկանց համար: Նաև նրանց համար, ովքեր հայրենիք պաշտպանել գիտեն, պետության շահերի համար բարձրաձայն խոսել գիտեն, ովքեր նաև երբեմն ոչ այնքան հաճելի հայտարարություններ են անում: Այս մարդկանց՝ արդարադատությունն անմիջապես գտնում է: Իսկ դավադիր կրոնն ընդունածների նկատմամաբ, ինչ էլ որ անեն (բռնության կոչերից մինչև թքել)՝ արդարադատությունը խիստ անտարբեր է:
Հանուն արդարության պետք է հիմիկվանից ասել, որ եթե հանկարծ Նիկոլի կառուցած այժմեական արդարադատությունը, հաջորդ իշխանությունների ժամանակ էլ նույն սկզբունքով գործի, ապա բողոքներ պետք է որ չլինեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.zakaryan/posts/pfbid026dawQw8WqTdKGqNmnBbSMaPEX2rmMUSrB95utu9Qp2mbm9DHeAsPdcYQijDiBnQsl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել