Հայաստանը մոտ է խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքի ընդունմանը. այս մասին, haqqin.az-ի փոխանցմամբ,  ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Նրանք կարող են դրանք հիմք ընդունել: Եթե հայկական կողմը դա աներ մի քանի տարի առաջ, «հակաահաբեկչական գործողության» (չակերտները՝ Tert.am, Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակում Արցախի Հանրապետության վրա) կարիք չէր լինի: Սա պատմություն է, և ցույց է տալիս, որ Ադրբեջանը և ոչ թե Հայաստանն է խրախուսել է խաղաղությունը»,- ասել է Ալիևը:

Նա հավելել է, որ Բաքվին պետք են կայուն երաշխիքներ, որ Հայաստանում ռևանշիզմի փորձեր չեն լինի:

«Ադրբեջանին պետք են կայուն երաշխիքներ, որ Հայաստանում ռևանշիզմի փորձեր չեն լինի: Որովհետև մենք գիտենք, թե ինչ է կատարվում Հայաստանում, գիտենք նաև, որ Հայաստանն ունի բազմաթիվ «խորհրդականներ» եվրոպական որոշ մայրաքաղաքներում»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել