Հայաստանում հիմա փորձում են ապացուցել, որ հազարամյակների պետականության ավանդույթ ունեցող մեր երկիրը պատմության մեջ երբևէ գոյություն չունեցած ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» չէ։
Մինչդեռ պարադոքսն այն է, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն ինքը մինչև 1918թ. երբեք Ադրբեջան չի եղել և չի ունեցել որևէ առանձին բյուրեղացած ինքնություն ու պետականություն, ուստի նաև դրա ավանդույթ։
Պատմական և իրավական լեգիտիմության առումով բացարձակորեն խոցելի այս կազմավորումը գոյացել է հայության, իրանական և կովկասյան ժողովուրդների բնիկ տարածքների վրա օսմանյան սվինների միջոցով, ցեղասպան ծավալապաշտական քաղաքականության և պանթյուրքական այլատյաց գաղափարախոսության հետևանքով։
Հետևաբար խնդիրը ոչ թե «Արևմտյան Ադրբեջան» բարբաջանքն է, այլ հենց արհեստածին Ադրբեջանն ինքը, ինչից բխում է, որ լուծումներն էլ բոլորովին այլ դաշտում են։
Նյութի աղբյուր՝ https://t.me/vardan_voskanyan/781
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել