
Սյամոն չի հասկանում, որ էականը ոչ թե այն է, թե արդյոք իրեն հրավիրո՞ւմ են ինչ-որ տեղ, թե՞ ինքն է հրավիրում, այլ՝այն, թե ովքեր են իրեն հրավիրում, կամ ինքն ում է հրավիրում: Փաստն այն է, որ ՔՊ-ի հետ իր կապը շարունակաբար հերքող Սյամոն հրավիրվել է այգի կոնկրետ ՔՊ-ականների կողմից՝այդ «կարկառունների» հետ դուրս գալով ընկերական զբոսանքի: Ընդ որում՝ հայտնի կադրում երևում է, թե ինչ էքստազի մեջ է հատկապես Սյամոն գտնվում իր ժպտադեմ զրուցակիցների շրջապատում, ինչն ուղղակիորեն վկայում է ՔՊ-ականների ու իր միջև առկա ջերմագույն հարաբերությունների մասին:
Հարց է առաջանում՝ բոլորի համար բաց Սյամոյին տեսախցիկներն ինչո՞ւ ընդդիմադիրների հետ քայլելիս չեն բռնեցնում: Պարզ է, չէ՞, ինչո՞ւ. Սյամոն իրեն միայն իր նմանների շրջապատում է լավ զգում այնպես, ինչպես ձուկը՝ ջրում:
Սյամոյի բնական միջավայրը ՔՊ-ն է,իսկ դրանից դուրս նա ուղղակի լոմկվում է:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2537
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել