Տհաճ է հետևել, թե ինչպես է ցեղասպան Թուրքիան տարբեր միջազգային ամբիոններից խոսում մարդասիրության, կյանքի իրավունքի և խաղաղության մասին:
Այն նույն Թուրքիան, որը հովանավորել ու հովանավորում է տարբեր երկրներում պատերազմներն ու ահաբեկչությունը: Ցավոք, դա նաև հայ ժողովուրդն է իր մաշկի վրա զգացել:
Ի դեպ, Թուրքիայի քննադատության թիրախում հայտնված Իսրայելը և´ 2016-ին, և´ 2020-ին և´ դրանից հետո, նույն Թուրքիայի հետ համատեղ զինում ու պաշտպանում էր Ադրբեջանի ագրեսիան Արցախի ու Հայաստանի դեմ:
Թուրքիայի գլխավոր դաշնակից Ադրբեջանն էլ քարոզչական, քաղաքական, էներգետիկ և մի շարք առումներով այսօր սատարում է Իսրայելի ռազմական գործողությունները պաղեստինի ժողովրդի դեմ:
Դե Հայաստանի իշխանությունն էլ ստեղծված իրավիճակում ուզում է հանրության` դեռևս չկողմնորոշված, մոլորված հատվածին համոզել, որ թուրքերի հետ կարելի է բարեկամություն անել, խաղաղության հասնել և պետականություն չկորցնել:
Իսկ իրականում Հայաստանն այսօր շատ նման է խորտակվող նավի, որի նավապետը միայն սեփական կյանքի ու բարեկեցության մասին է մտածում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0mcEWKyCrUvVTSnn1FkSPkvFmam8MeWwacARkaZaRuQT5eBBGs1cV13J2gN8Jr9fal
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել