Մաքսային միությո՞ւն, թե՞ ԵՄ ասոցացման համաձայնագիր` շատերին ո՛չ առաջինը, ո՛չ վերջինը չի հետաքրքրում: Սա որոշ քաղաքական ուժերի համար հերթական հարթակն է, որտեղ կարելի է երևալ: Ու կարևոր չի, որ նրանցից շատերը կողմ են ՄՄ-ին, կարևորը երևալն է: Բայց սրտի խորքում ՄՄ-ի կողմնակիցն են:
Կստորագրվեր ԵՄ ասոցացման համաձայնագիրը, ի՞նչ է եղել, ԵՄ ասոցացման դեմ կպայքարեն: Բա քաղաքական ուժ են, հավաքվել են` պարապ չեն մնալու, չէ՞:
Ինձ մոտ հարց է առաջանում` եթե Հայաստանը ԵՄ Ասոցացման համաձայնագիրն էլ ստորագրի, այդ ժամանակ ի՞նչ են անելու: Ինչի՞ դեմ են բողոքելու:
Չնայած բողոքողը կգտնի մի բան: Էն ժամանակ էլ կասեն` Չինաստանը ավելի հզոր ա, ինչո՞ւ Ավստրալիայից կենգուրու չենք ներկրում: Բերմունդյան եռանկյունու հարցը լուծեք: Մի խոսքով, շատ բողոքողներ բողոքում են բողոքելու համար:
Հ.Գ. փոխարեն.
Կարևորը յուրաքանչյուր միջազգային քաղաքական դրվագից (ՄՄ կլինի, թե ԵՄ Ասոցացման համաձայնագիր` դրանք պետության կյանքում դրվագներ են) պետք է ուղղակի Հայաստանի համար ստանալ մաքսիմալ լավ արդյունք:



