Ինչպես ասում են` «նե բլո բի սչաստյե, դո նեսչտյատե պոմոգլո»:
Խնդրեմ. Շտեֆան Ֆյուլեի այցի օրը սկանդալ` ԱՄՆ-Ադրբեջան տանդեմում:
Ասել է` Հարավային Կովկասում մաքսայնացվող Հայաստանը շարունակում է մնալ քաղաքակիրթ պահվածքի, դիվանգիտական մաներան պահող օջախներից մեկը, եւ դա էլ բիրտ, դիկտատուրական Ադրբեջանի կողքին, ուր կարող են դիվանագետին ասել` ախպեր, հլը մի հատ...
Տեղյակ եք` պետքարտուղարի օգնական Թոմաս Մելիային Ադրբեջանն արգելել է «դիտել» ադրբեջանական ընտրությունները:
Իսկ հայաստանյաց իշխանություններն ահա Ֆյուլեին ասում են` այ Ֆյուլե, այ որդի, այ նաչար մնացած արեւմուտք, հրեն` Վրաստանն էլ ուզում մտնի ՄՄ, արի քարը փեշիցդ թափի, ստորագրի մեզ հետ էս ասոցացումն` առանց խորը համապարփակվելու, ու` ֆսյո:
Էսքան կարանք, էսպես կարանք, Ֆյուլե ջան:
Կարծում ենք` գեղեցկատես Ֆյուլեն մի քիչ չեմ ու չեմ կանի, հետո կասի.
-Լաա՜վ, համաձայն եմ: Ճարներս ի՞նչ:
Բա հո չեն մնա ռուսական «լրտեսի» համարում ունեցող Իվանաշվիլու ու Բատկայի սիրուհի, պլաստիկ վիրահատվածությամբ դեմքը այլայլած Մեհրիբանի մոտ ամուսին աշխատող, հարբեցող, խորապես դիկտատոր Ալիեւ քյորփի հույսին:
Մնան, որ ի՞նչ անեն:



