ՄԱԿ ավտոշարասյունը կարողացել է հասնել պաղեստինցի փախստականների օգնության եւ աշխատանքների կազմակերպման ՄԱԿ գործակալության երկու օբյեկտներին, որոնցում տեղակայված են երկրի ներքին տեղահանված անձինք երկրի հյուսիսում, եւ տեղ են հասցրել ալյուր, տեղեկացրել է Al Jazeera-ն։

Սա տեղ հասած առաջին օգնությունն է երկրի հյուսիսում ավելի քան մեկ ամսվա ընթացքում, նշվել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչության հաղորդագրությունում։

Ուրբաթ եւս երեք բեռնատարներ հումանիտար օգնությամբ հասել են Գազայի հյուսիս, ինչն օգնության առաջին մատակարարումն է հյուսիսում հոկտեմբերի 7-ից հետո։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել