Այս իմաստով Սյամոյի որոշումը՝ գնալու հանձնաժողով, իշխանությունները փոձելու են միամիտ մարդկանց վրա ծախել որպես անաչառության առհավատչյա՝ նրա վկայությունները, որոնք, բնականաբար, նախապես համաձայնեցված են լինելու իշխանութունների հետ, ներկայացնելով որպես վերջին ճշմարտություն:
Այս պատճառով է նաև, որ իշխանությունները երբեք չեն թաքցրել իրենց շահագրգռվածությունը՝ Սյամոյին նույնպես ներգրավելու այդ հանձնաժողովի աշխատանքներում: Հարց է առաջանում՝ ի՞նչ է Սյամոն պահանջել Նիկոլից դրա դիմաց: Գուցե իշխանությունների ջրաղացին հենց նման կերպ ջուր լցնելու դիմաց Սյամոն երաշիքնե՞ր է պահանջել առ այն, որ եթե Կառավարությանը կից ստեղծվի արցախահայերի խնդիրներով զբաղվող մարմին, ապա աներկբայորեն ինքը պետք է ստանցձնի դրա ղեկավարությունը:
Ակնհայտ է, որ Սյամոյի օգտակար գործողության գործակիցն իշխանությունների աչքին այնքան էլ բարձր չի թվում, քանի որ խոշոր հաշվով Սյամոն իր ֆունկցիան արդեն կատարել է՝ մեծապես նպաստելով արցախյան ողբերգության ծավալմանը, ուստի Սյամոյին շատ քիչ բան է մնում ՔՊ-ի վրա վաճառելու, ու այդ քիչ բաներից մեկը կարող է դառնալ վորոհիշյալը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2511
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել