«Փաստ» օրաթերթը գրում է. «Անցած տարի ամռանը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Սյունիք կատարած այցի շրջանակներում այցելել էր նաև սահմանամերձ Դավիթ Բեկ համայնքի մանկական զարգացման կենտրոն, շրջել էր կենտրոնում և ծանոթացել առկա հնարավորություններին:

Այս կենտրոնը հիմնադրվել է 2021 թվականի դեկտեմբերին՝ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի և USAID-ի գործակցության արդյունքում: Սակայն, «Փաստ» թերթը ահազանգեր է ստացել Սյունիքից, որ Աննա Հակոբյանի այցից օրեր անց զարգացման կենտրոնի դռները փակվել են ու ցայսօր չեն բացվել:

Մեզ դիմած քաղաքացիները ափսոսանքով նշում էին, որ այդ կենտրոնի ստեղծման համար բավական լուրջ գումարներ են ծախսվել, այն իրոք համապատասխանում է միջազգային չափանիշներին ու կարող էր համայնքի երեխաների համար կրթադաստիարակչական շատ կարևոր դերակատարում ունենալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել