
Այս տեղեկությունը, նկատ ենք, բավական ուշագրավ է ,քանի որ մինչ այս հայտնի էր, որ Սյամոն շարունակաբար հրաժարում էր մասնակցել ԱԺ քննիչ հանձաժողովի աշխաատքններին՝ բերելով տարբեր պատճառաբանություններ: Անդոնն էլ, պարբերաբար ծիծաղելի վիճակում հայտնվելով, փորձում էր արդարացնել Սյամոյի այդ կեցվաքը:
Ուշագրավ է, որ Սյամոյի նոր որոշման մասին հայտնի է դառնում, փաստորեն, Շահրամանյանի՝ քննիչ հանձնաժողով գնալուն զուգահեռ: Արդյոք հենց Շահրամանյա՞նն է պատճառը, որ Սյամոն նման որոշում է կայացրել, արդյոք դրանում չկա՞ ինչ-որ քաղաքական հաշվարկ՝ համաձայնեցված ասենք ՔՊ-ական իշխանությունների հետ:
Բոլոր դեպքերում կարծել, թե Սյամոն կարող է այնպիսի բաներ ասել Անդոնի հանձնաժողովում, որոնք լույս կսփռեն 44-օրյա մղձավանջի հանգամանքերի վրա, միամտություն է ընդամենը. Սյամոն երբեք իշխանություններին ոչ ձեռնտու բան չի անի, քանի որ ամբողջությամբ նրանցից է կախված՝բերանը մի բան առած:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2510
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել