
Փաստորեն՝ Սյամոն փորձում է տպավարություն ստեղծել, թե իբր մտահոգ է Արցախի նախագահների գերեվարման փաստով, թե իբր այնքան է կարևորում Արցախի կամ Հայաստանի շահը, որ պետական գաղտնիքներ կրող մարդկանց գերեվարվելը համարում է իսկական աղետ: Մինչդեռ իրականությունը բոլորովին հակառակն է. Սյամոն վաղուց էր երազում այդ մարդկանց տեսնել ադրբեջանական բանտում, քանի որ հենց նրանց է մեղադրում սեփական կարիերայի կործանման, Արցախից հեռացվելու և այլ ձախողումների համար:
Մյուս կողմից՝ տալով Շահրամանյանի անունը՝ Խանումյան Հայկն ակնհայտորեն արհեստականորեն փորձել է թիրախավորել նրան, վակաբեկել՝ ստեղծելու տպավորություն, թե ոչ միայն ոչինչ չի արվել՝ կատարվածից խոսափելու, այլև դեռ մի բան էլ Շահրամանյանն ինքն է նպաստել մարդկանց գերեվարմանը: Սյամոն փորձում է վարկաբեկել Շահրամանյաին՝ նպատակ ունենալով նսեմացնել նույնիսկ ոչ այնքան նրա անձը, որքան Արցախի պետական ինստիտուտները, որոնց թշնամին է ինքը՝Նիկոլի հետ միասին:
Սյամոն քայքայիչ քարոզչություն է տանում՝ոչ միայն քողարկելու սեփական մեղքը, այլև վարկաբեկելու այն մարդկանց, որոնց համարում է մրցակից ու քաղաքական ախոյան: Հետևաբար՝ չարժե զոհ գնալ նման ստոր քարոզչության:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2490
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել