Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրել «Խոջալուի ցեղասպանությանը» (չակերտները՝ Tert.am) մասնակցելու համար։  Այս մասին հայտնում է vesti.az-ը:

Նա մեղադրվում է ադրբեջանցիների նկատմամբ «խոշտանգումներ կատարելու, պատերազմական հանցագործություններին, անօրինական զինված խմբավորումների գործունեությանը մասնակցելու» (չակերտները՝ Tert.am) համար: Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել հինգ հոդվածով։ Նա ձերբակալվել է։ 

Հաղորդվում է, որ տղամարդը «խոստովանել է» (չակերտները՝ Tert.am), որ «մասնակցել է» (չակերտները՝ Tert.am) 1992 թվականի փետրվարի 26-ին «Խոջալուի ցեղասպանությանը» (չակերտները՝ Tert.am)։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռաշիդ Բեգլարյանն այս տարվա օգոստոսին մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում։ Ադրբեջանցի սահմանապահները նրան ձերբակալել էին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել