168.am-ը գրում է․
Թուրքիայի ՊՆ նախարար Յաշեր Գյուլերը ելույթ է ունեցել Թուրքիայի պառլամենտում և անդրադարձել հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Գյուլերը նշել է, որ այժմ Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղություն հաստատելու նոր հնարավորություն է բացվել․ «Հույս ունենք, որ Հայաստանը կգործի այս գիտակցությամբ։ Մենք կշարունակենք աջակցել Ադրբեջանին «Երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքով, ինչպես արել ենք մինչ այժմ»։
Անդրադառնալով քուրդ զինյալների դեմ գործողություններին, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ, ապա ըստ Գյուլերի՝ 2015-ից ի վեր Թուրքիայում, Սիրիայում ու Իրաքում քրդական ուժերի դեմ իրականացված գործողությունների ընթացքում սպանվել է 39․211 զինյալ։ Իսկ այս տարի սպանված քուրդ զինյալների թիվը հասնում է 1868-ի։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2023/11/16/1958557.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



