Օգնենք Սիրիայի մեր հայ բարեկամներին!!!
Մենք սիրում ենք միշտ կրկնել, որ երբ թուրքերը կոտորում էին հայերին, Եվրոպան և մնացած պոռնիկները լուռ հետևում էին առանց միջամտելու... Պատմությունը կրկնվում է` թուրքերը հիմա էլ գնացել են, որպեսզի վերացնեն բոլոր նրանց, ում չհասցրեցին մորթել: Մի մոռացեք, որ սիրիահայերը Դեր Զորի փրկվածների սերունդներն են: Մեր աչքի գերանը թողած` ուրիշի աչքի փուշը եկեք ման չգանք... Արդյո՞ք մենք անում ենք որևէ բան` փրկելու մեր հայրենակիցներին, ում ժամանակակից ձևերով կրկին եղեռնի են ենթարկում: Ո՛չ... Չենք անում, մենք լսում ենք լուրերը, լավագույն դեպքում տմտմբացնում գլուխներս ու անցնում հաջորդ ավելի հետաքրքիր լուրերին` ասենք, թե ինչ գույնի ներքնազգեստ էր հագել Քիմ Քարդաշյանը: Անտարբեր մի՛ եղեք. մասնակցեք մեր ազգակիցների փրկությանը...
Կանխարգելե՛նք հայերի հերթական եղեռնը մեր մասնակցությամբ...



