ԽՍՀՄ հաստատումից հետո բոլշևիկները սահմանափակեցին միլիոնավոր «նախկինների»՝ ազնավականների, առևտրականների, գործարարների, հարուստ գյուղացիների քաղաքացիական իրավունքները։
Նախևառաջ այդ մարդիկ զրկվեցին ընտրություններին մասնակցելու իրավունքից։
Հայերեն այդ մարդկանց ասում էին «ձայնազուրկներ», ռուսերեն՝ «лишенцы»։
Տատս պատմում էր, թե ինչպես էին իրեն խանգարում ուսումը շարունակել, ինչպես էին անընդհատ երեսով տալիս, որ ձայնազուրկի աղջիկ է...
Արցախցիների քաղաքացիական իրավունքները սահմանափակելով՝ Նիկոլը գնում է բոլշևիկյան բռնաճնշումների ճանապարհով...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/pfbid037Ba6vWTVur8hzWaRmzwckeGk5wwLaDSsdWpTkddHvvtwREBesHpFz9YN2MLHEakyl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել