Խելքի աշեցեք…
Հայաստանում թեւածում է անամոթության ու բարոյազրկման ուրվականը։
Քաոսը, անամոթությունն ու ստախոսությունը մթագնել են շատերի ուղեղները։
Սերժ «մերժողները» եկել անամոթաբար ՀՀԿ-ին մեղադրում են Նիկոլին իշխանությունը տալու համար։
2018-ին ատելության քարոզով իշխանության եկածներն ու հայհոյանքներ տարածողներն այսօր ֆեյսբուքյան գրառումների համար մարդ բռնել են տալիս։
Հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապին հարթակ բարձրացնողները բարոյականության քարոզիչ են դարձել։
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող նիկոլիստները պետականությունից են խոսում։
Մահ ու պատերազմ բերողները խոսում են խաղաղությունից։
Ու սա կեղծիքի ու ստի, լկտիության ու բարոյազրկման փաստերի ընդամենը մի փոքր մասն է…
Իսկ հասարակությունը կարծես թե անհաղորդ է այս ամենին։
Մինչեւ մենք, որպես հասարակություն չմերժենք նիկոլիզմի ու նիկոլիզմին սնող ստերի շղթան ,մենք հայտնվելու ենք պետականություն ու հայրենիք կորցրածների շարքում։
Հ.Գ.
Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ,
Երիվարը լուծ է քաշում էշի հետ.
Երկու տարվա հորթը ցուլ-գոմեշի հետ
Բերել կամ են լծել, խելքի՛ աշեցեք։
Ջիվանի
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0USZ37fNm2gTnPudC1RVw1wyN4XpGEQrLr38sw1jMS9UoCs8q89Lq8oFzL823B8xEl&id=100044409284560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել