Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին վերջապես հանձնվեց «բռնության կոչի» հոդվածով ծանուցագիրը, որով նա կանչվում է հարցաքննության՝ որպես … վկա։
Փաստորեն, վկա Ավետիք Իշխանյանից քննչական մարմինը փորձելու է պարզել, թե՝
- ի՞նչ հանգամանքներում է Ավետիք Իշխանյան անունով ոմն օգտատեր իր ֆեյսբուքյան էջում սեպտեմբերի 19-ին գրել «մահ դավաճաններին»
- արդյո՞ք վկա Ավետիք Իշխանյանը ճանաչում է օգտատեր Ավետիք Իշխանյանին և ինչպե՞ս կարող է նրան բնութագրել
- ո՞վ կարող է դրդած լինել օգտատեր Իշխանյանին՝ գրելու «մահ դավաճաններին»։
Ենթադրում եմ՝ այս հարցերի շուրջ է հարցաքննվելու վկա Իշխանյանը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/pfbid0317uoNoTJ1LDG2PTEUJdXTgHimmxWcGpDEu3YyPedzmht3y7RUBzjG1DYvDF7Vzsql
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել