Հետաքրքիր է, ի՞նչ կասեին Հովհաննես Թումանյանը, Վահրամ Փափազյանը, Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Հովհաննես Շիրազը, Եղիշե Չարենցը, Սիլվա Կապուտիկյանը, Հրանտ Մաթևոսյանը, Վիկտոր Համբարձումյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Վիլյամ Սարոյանը և մեր մյուս երևելիները, եթե կարդային այս խայտառակությունը:
Երևի թե կասեին « էսքանից հետո ու՞մ տանձին է պետք քո բեմադրությունը»:
Եթե սովետական տոտալիտար հասարակությունում, որևէ մեկն իրեն այսպիսի արտահայտություն թույլ տար` հայ մտավորականության բոլոր շերտերը (ականավոր մաթեմատիկոսից մինչև հայտնի կոմպոզիտոր) նրան անարգանքի սյունին կգամեին:
Հ.Գ.
Հայաստանի «ժողովրդական արտի՞՞՞՞ստ»:
Դատելով հայ «մտավորականներից» շատերի անհաղորդ կեցվածքից` հիմա հասկանում եմ, թե ինչու են ուզում չեղարկել տարատեսակ գործիչների կոչումները: Ժամանակն է այս և նմանատիպ «մտավորականներին» անվանել «ուստա»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.zakaryan/posts/pfbid031R4Dc9fi5Tg9nvsZkYYqTAMgcLuJy4dT5DjpQtvQ28VT6VaDbfWxncA3gu48bVZrl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել