
Սյամոն, անկասկած, ինքնուրույնաբար չէ, որ նման որոշում է կայացրել. նրա հետևում նշմարվում են Նիկոլի տձև ականջները, քանի որ երկուսի խնդիրն էլ նույնն է՝ կասկածներն իրենցից հեռացնելն ու որպես քաղաքական օպոնենտ դիւտարկվողների վրա մեղքը բարդելը:
Եթե Հայաստանում նորմալ համակարգ լիներ, ապա դեռևս 2020-ին Սյամոն պետք է դատվեր. նա 44-օրյայի օրերին Արցախի ԱԽ քարտռուղարն էր, որի աչքի առաջ հենց այնպես Նիկոլն հազարավոր քառակուսի կիլոմետրեր նվիրեց Իլհամին, հսկայական քանակությամբ զենք-զինամթերք հանձնվեց թուրքերին նույն 9-րդ պաշտպանականում, Արա լեռան գնդում, Լելե Թեփեի ուղղութամբ նույն Սյամոն կազմակերպեց աղետաբեր գրոհ, Շուշիի պաշտպանությունն էլ չիրականացրեց: Այսինքն՝ Վարդապետյան Աննայի ուշադրության կենտրոնում առաջին հերթին այսօր պետք է լիներ Սյամոն, այլ ոչ թե գործ տվողի դերում հանդես գար՝ ի փառս Հակոբյան Աննայի:
«Լավագույն պաշտանությունը նախահարձակ լինելն է» ասույթը Սյամոն երևի լավ է սերտել ու հիմա փորձում է այդ ճանապարհով իր ու իր հովանավորի մեղքերը կոծկել՝ լուծելով քաղաքական խնդիր. Հայաստանի դատաիրավական համակրագն այս 5 տարում բացի քաղաքական խնդիր լուծելուց ուրիշ ոչնչով զբաղված չէ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2446
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել