Այս տարվա հուլիսին Լաչինի անցակետից ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված և ապօրինի կալանավորված արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դատական հերթական նիստին ցուցմունք է տվել պահեստազորի գնդապետ Քերիմով Ազայը՝ ի թիվս այլոց տալով նաև Սյամոյի անունը: Ըստ թուրքի՝ ադրբեջանցիների դեմ ամենածանր հանցագործությունները կատարել է, , Սյամոն: «Վագիֆի նման մարդիկ ստիպել են հայերին հանցագործություններ կատարել ադրբեջանցիների դեմ։ Սամվել Բաբայանն առաջինն էր։ Մենք նրան ձերբակալել ենք Շուշիում, 9 ամիս բանտում է անցկացրել, բայց ինչ-որ հնարքով կարողացել է ազատության մեջ հայտնվել։ Ես գնդապետ եմ, չեմ ստի»,-ազերի զինվորականի խոսքերն է փոխանցել ադրբեջանական ԱՊԱ-ն:

Փաստորեն՝ Ադրբեջանում Սյամոյին համարում են մարդակեր, ինչը, իհարկե, վատ չէ: Բայց հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող էր նրան մարդակեր համարող պետությունը թույլ տալ անվնաս «արտագաղթը»՝ Հայաստան, եթե հնարավորություն է եղել՝ «կանդալելու» ու նույն Վագիֆ Խաչատրյանի ճակատագրին արժանացնելու: Սա էական հարց է, եթե նկատի ենք ունենում Սյամոյի՝ իր փախուստի վերաբերալ ներկայացրած վարկածը, երբ, ըստ նրա, ադրբեջանցի զինվորականներն իրեն հանգիստ բարևել են ու ճանապարհ տվել: Անհնար էր, որ ադրբեջանցի զինվորականները չճանաչեին իրենց դահճին, չցականային կրկին բանտ նետել ու խոշտանգել:

Երկու բացատրություն կա սրան՝ կա՛մ Սյամոն բացահայտորեն ստում է՝ հերքելու սեփական փախուստի հայտնի մանրամասները՝ կանացի պարիկի ու «պամադայի» մոտիվներով, կա՛մ ադրբեջանական բանակը խոտակեր հայվաններից բաղկացած մի կառույց է պարզապես: Չնայած կա նաև երրորդ տարբերակը. ժամանակին Սյամոյին հավաքագրել են, օգնել են ադրբեջանական բանտից փախչել, իսկ հետո՝տասնամյաներ անց,երբ եկել է նրա ժամը, ակտիվացրել են ու իրենց նպատակին հասել:

Իսկ հարցը, թե ինչպես ադրբեջանցիների դահիճը հետո պետք է դառնար արցախցիների թշնամին, լրիվ ուրիշ օպերայից է՝ ծնված Աննայի ֆանտազիայից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել