Պարզվում է՝ Սյամոյի ընկեր Անդոնը տվայտվել է «Իժոյին» Քննիչ հանձնաժողով կանչելու վերաբերյալ շշուկներից: Անդոնը պնդել է, թե Սյամոյին կանչել-չկանչելու հարցն այլոց գործը չէ, ինչպես նաև ոչ մեկին չպետք է մտահոգի, թե ինչ հարցեր են Սյամոյին տալու: 

 

Ինչպես հայտնի է, Սյամոն հարժարվել է մասնակցել Անդոնի քննիչ հանձնաժողովին՝ բերելով սեփական պատճառաբանությունները: Ստացվում է, որ մի կողմից՝ խնդիր կա՝ Սյամոյի սրտով գնալու ու նրան չթիրախավորելու, մյուս կոմից՝ կա նաև Քննօչ հանձնաժողովի հեղինակության, դրա կատարած գործի հանդեպ հանրային վստահության խնդիր, քանի որ որքան էլ Նիկոլը գա ու ինչ-որ բաներ այնտեղ բարբաջի, մեկ է՝ դա բավարար չէ՝ 2020-ին կատարվածն օբյեկտիվորեն ու համակողմանիորեն քննող մարմնի համբավ ձեռք բերելու. Սյամոն ամենակարևոր ֆիգուրներից կամ պաշտոնյաներից մեկն է եղել այդ օրերին Արցախում, բացի այդ՝ Արցախի հանձնումը նաև նրան է վերագրվում՝ Աննայի հետ միասին: 

 

Առնվազը տեսանելի ապագայում Սյամոն դժվար թե նպաստի Անդոնի հանձնաժողովի հեղինակության բարձրացմանը: Ուստի Անդոնին մնում է միայն պարբերաբար ինչ-որ «կռուտիտներ» հորինել ու տեսախցիկների առջև Սյամոյի դեմքը փրկել՝ հայտնվելով վերջինիս միմոսի կարգավիճակում:Անդոնի համար հեշտ կլիներ, եթե Սյամոն գար ու բլթցներ,բայց քանի որ հրաժարվել է դա անել, իքննա է հայտնվել բլթցնողի դերում: 

 

«Ընկերները» է՛լ ո՞ր օրվա համար են…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել