
Անկասկած, եկեղեցու քայլը ողջունելի է ոչ միայն հոգևոր տեսանկյունից. սա մի որոշում է, որն առնվազը խոչընդոտելու է իշխանությունների ու նրանց մանկլավիկների ծրագրերին՝ ադրբեջանական սցենարով հավիտենապես փակելու Արցախի հարցը:
Օրինակ՝ այդ մանկալիվիկներից մեկը, որ հայտնի է Սյամո անունով, կյանքի նպատակ է հռչակել Արցախի ոչնչացումը: Արդյոք եկեղեցու որոշումը պատճառ կդառնա՞ իշխանությունների ու սյամոների հռետորաբանության փոփոխության: Ակնհայտ է, որ Նիկոլի սրտով չի կարող լինել Արցախի թեմի չլուծարումը, իսկ սա նշանակում է, որ Սյամոն շատ շուտով կարող է հրահանգավորվել՝ ավելի մեծ թափով հակաքարոզչություն իրականացնելու Արցախի դեմ:
Թե՛ Նիկոլի , թե՛ Սյամոյի միակ բանուգործի անունը առնվազն այս փուլում «Արցախ» տերմինն առհասարակ մարդկանց բերանից ջնջելն է, արցախցիներին էլ Հայաստանից դուրս հանելը՝ ելնելով, բնականաբար, քաղաքական նպատակներից, և բնավ կարևոր չէ, թե ասենք Խանումյան Հայկն ինչպիսի առաջարկներով է այս օրերին հանդես գալիս՝պնդելով՝ Հայաստանում արցախահայերի համար բարեկեցիկ կյանք ապահոելը միանգամայն հնարավոր է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել