Երգչուհի Ալլա Պուգաչովան վերադարձել է Ռուսաստան։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավիճակին քաջատեղյակ աղբյուրը։
Նշվում է, որ 74-ամյա երգչուհին վերադարձել է միայնակ։ Նրա ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը, որն ընդգրկված է որպես օտարերկրյա գործակալ հանդես եկող անձանց ռեգիստրում, չի ուղեկցել կնոջը։
«Ժամանել է։ Միայնակ, առանց Գալկինի»,– հայտնել է գործակալության զրուցակիցը՝ շեշտելով, որ երգչուհին հայրենիք է վերադարձել Պսկով քաղաքով։
Ալլա Պուգաչովան ամուսնու՝ հեռուստահաղորդավար և հումորիստ Մաքսիմ Գալկինի և երկու երեխաների հետ Ռուսաստանից Իսրայել է մեկնել 2022 թվականին՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։
Վերջին անգամ երգչուհին Ռուսաստան էր վերադարձել մայիսին՝ ներկա գտնվելու Վալենտին Յուդաշկինի հուղարկավորությանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել