
Այս տրյուկն իրականում միամիտներին խաբելու ձև է. նախ Սյամոն բնավ բանակցային արվեստի աս չէ,ապա՝ ակնհայտ էր, որ անկախ նրանից, թե ով էր Արցախում նախագահ կամ ասող, Ադրբեջանն իր՝ շատ ավելի վաղ ընդունած որոշումից հետ չէր կանգնելու, քանի որ դեռ շրջափակումից առաջ էր որոշում ընդունվել՝ արագորեն լուծելու Ստեփանակերտի հարցերը, բայց այդ՝ Արցախի ճակատագիրը մեծապես կամ հիմնականում կախված էր աշխարհաքաղաքական դասավարությունից, ուժային կենտրոնների միջև հարաբերություներից, ինչպես նաև կոնկրետ ռուս-թուրքական պայմանավորվածություններից: Կասկածից վեր է, որ Ստեփանակերտի օպերացիան հետևանք էր ՌԴ-ում ավելի վաղ կայացած Էրդողան-Պուտին հանդիպման, որի բանակցային առարկան դարձել էր նաև Հարավային Կովկասի ճակատագիրը: Թուրքիային հաջողվել էր այս հարցում նույնպես զիջում կորզել ռուսներից ու հասնել Արցախի թրքացմանը՝ Մոսկվայի համար առաջնային ճակատ համարվող Ուկրաինայում ռուսների վիճակն անտանելի չդարձնելու դիմաց:
Հիմա գանք «Կունի Սյամոյին» ու նրա «մուտիտտներին»: Այս ամենը, իհարկե, Սյամոն նույնպես հասկանում է,ուղղակի քանի որ պրոֆեսիոնալ խառնակիչ ու ի բնե անբարոյական է, որոշել է մարդկանց մոլորեցնել ու աչոկ հավաքել: Ի՞նչ է, եթե Սյամոն լիներ Շահրամանյանի տեղը, Ռուսաստանը Թուրքիային չէ՞ր զիջելու, թե՞ Նիկոլը դուրս էր գալու պրահյան պրոցեսից, Արևմուտքն էլ ստեփանակերտում դեսպան էր նշանակելու: Ի՞նչ էր անելու Սյամոն, աշխարհաքաղաքական բեկո՞ւմ էր մտցնելու, Էյնշտեյնի պատկերով ու խոսքերով շապիկը ջանին քաշած Հակոբյան Աննան զո՞րք էր ուղարկելու Արցախ՝ արցախցիներին պաշտպանելու:
Ավելի վատ էր լինելու. գոնե Շահրամնյանը կարողացավ քիչ թե շատ անվտանգ դուրս բերել արցախցիներին այլևս «Ղարաբաղի տնտեսական գոտու» վերածված Արցախից:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2433
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել