Խանումյան Հայկը, ջանալով Սյամոյին ներկայացնել՝ անկոտրում «Ռեմբո», կոչ է արել հետարքրքրվել «այդ մարդկանցից», թե ինչպես են թուղթ ստորագրել: «Ինչ թուղթ տվել են, էն էլ ստորագրել են: Չգիտեմ՝ էդ թուղթն ովքեր են գրել, ռուսներն են տրել, թե ադրբեջանցիներն են գրել…մարդկանցից մեծ հաշվով մեծ բան սպասել պետք չի. իրենք շատ հեռու են կառավարումից…»,-հայտարարել է Հայկոն՝ ակնարկելով, թե ա՛յ եթե Սյամոն լիներ Շահրամանյանի տեղը, Բաքուն հիմա գրաված կլինեին արցախցիները:

Սյամոյի խաբեությունն իսկապես սահմաններ չի ճանաչում: Օրինակ ՝ հարց է առաջանում՝ եթե Արցախը լքված էր մնացել Նիկոլի կողմից, եթե բացեիբաց հայտարարվում էր, որ Արցախում տեղի ունեցողն Ադրբեջանի ներքին գործն է, ապա ի՞նչ էր մնում անել Շահրամանյանին, եթե թուրքերը հրացանի փողը, ըստ էության, դրել էին 100000 արցախցու քունքին: Նա երկու տարբերակ ուներ՝ կա՛մ գնալ այն քայլին, որին գնաց, կա՛մ Արցախը սարքեր հայկական մի ահռելի գերեզմանոց՝ Դերզորիպես մի վայր. թուրքերը ոչ մեկին կենդանի չէին թողելու, ուղղակի պատառոտելու էին, իսկ աշխարհն էլ ընդամենը բավարարվելու էր ցավակցություններ հայտնելով ու մակուլատուրային հայտարարություններ ընդունելով:

Մի իրավիճակում, երբ Ստեփանակերտն ամբողջ աշխարհի առջև մնացել էր միայնակ, Շահրամանյանի կողմից ավելորդ հերոսության դրսևորումը կարող էր ունենալ իսկապես ողբերգական հետևանք:

Փոխարենը Սյամոն թող պատասխանի այն հարցին, թե ինչո՞ւ էր իր սիրածի ամուսինը «լվացել Արցախից ձեռքերն» ու մտել պրահյան գործընթացի տակ. հենց այդ օրվանից սկսվեց Արցախի հետհաշվարկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել