
Ինչպես հայտնի է, Սյամոն չի դադարում վստահեցնել, երդվել-պատռտվել, որ բանակցություններ է վարել Ադրբեջանի հետ՝ Ստեփանակերտին ավտոնոմ կարգավիճակ տալու հարցի շուրջ՝ պնդելով, թե շնորհիվ յուր «բանակցային տաղանդի», իրեն հաջողվել էր թուրքերից ինչ-որ բան «քերել»: Սա ենթադրում է, որ Սյամոյի ձեռքի տակ պետք է գոյություն ունենար այն փաստաթուղթը, որը թուրքերի հետ բանակցվում էր,բայց չգտես՝ ինչու, ինչպես պարզվում է, ոչ ոք այդ թղթի կտորը չի տեսել, նույնիսկ՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը. վերջինս Արցախի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ չնայած տեղյակ է եղել Սյամոյի կողմից վարվող բանակցությունների մասին, սակայն այդպես էլ չի տեսել ու չի ծանոթացել այդ փաստաթղթին՝ բավարարվելով միայն դրա գոյության վերաբերյալ Սյամոյի հավաստիացումներով:
Այսպիսով՝ պետք է ֆիքսել հետևյալը՝ Սյամոն «մուտիլովչիկություն» է արել, քանի որ եթե իրականում նման բան լիներ, եթե Ադրբեջանը, որ հայտարարում էր ինքնավարության բացառման մասին, իսկապես Սյամոյի առաջ «կանաչ լույս վառած» լիներ, ապա առնվազը Շահրամանյանը փաստաթուղթը տեսած կլիներ: Հետևություն՝ Սյամոն սեփական վարկանիշը բարձրացնելու նպատակով մարդկանց մոլորության մեջ է գցել՝ իրեն մեծ բանի տեղ դնելու հույսով, մինչդեռ արդյունքում կանացի պարիկով ու հնամաշ սովետական «Ժիգուլիով» Արցախից մի կերպ ճողոպրել է՝ իրեն Ջեյմս Բոնդի տեղը դնելով: