News.am-ը գրում է.

Այդ մասին ես տեղեկացել եմ ԱԽ նիստերից մեկում, որտեղ նաեւ հրավիրված էր Սամվել Բաբայանը, որից հետո ես պատահական իր հետ հանդիպել եմ եւ առաջարկել եմ՝ ինձ ներկայացնի, թույլատրի ծանոթանալ, թե ինչ փաստաթուղթ է քննարկում ադրբեջանական կողմի հետ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե ինքը միջնորդավորված բանակցել է ադրբեջանական կողմի հետ եւ որ ռազմական գործողություններից խուսափելու տարբերակ կար:

«Ինքն ասել է, որ 23 կետանոց ինչ-որ փաստաթուղթ է, որի հիմնական մասը ադրբեջանական կողմի համար ընդունելի է, եւ երեք կետի վերաբերյալ պետք է քննարկումներ իրականացվի: Բայց ես այդ փաստաթուղթը այդպես էլ չեմ տեսել, նաեւ չեմ տեսել իմ ընտրվելուց հետո: Այդ խոսակցությունը նաեւ առաջացել է նաեւ ԱԺ-ում հայտնի 6-ժամյա քննարկումների ընթացքում, եւ այնտեղ էլ Սամվել Բաբայանը նշել է, որ բանակցում է ադրբեջանական կողմի հետ: Ես տեղյակ չեմ՝ այդ փաստաթղթում ինչ է նշված, տեղյակ եմ միայն իր կողմից ներկայացված համացանցում եղած տեղեկություններից, որ բանակցում են ավտոնոմիայի ինչ-որ կարգավիճակ Արցախի համար: 

Ճիշտն ասած, այդ հայտարարությունը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ, որովհետեւ ինձ հետաքրքիր է, թե ում հետ է ինքը քննարկել այդ փաստաթուղթը, ով է իրեն լիազորել Արցախի անունից՝ բանակցել Ադրբեջանի հետ, իր ասելով դա  Արայիկ Հարությունյանն է: Եթե Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել այդ փաստաթղթին, դա պետք է քննարկվեր նաեւ ՀՀ ղեկավարության հետ: Գոնե Սամվել Բաբայանի կողմից դա պետք է քննարկվեր: 

Մենք եթե դեռ ունենալով Արցախի Հանրապետություն որպես անկախ պետություն, քննարկում ենք դրա կարգավիճակը իջեցնելու հարցը իջեցնելով այն ավտոնոմիայի, ուրեմն մենք պետք է գնանք այն քայլին, որ հենց այդ փաստաթղթով պետք է լուծարվեր Արցախի Հանրապետությունը, եւ դառնար ավտոնոմիա Ադրբեջանի կազմում: Ինձ մոտ հարցեր են առաջանում, թե որտեղի՞ց էր իր մոտ համոզմունքը, որ դա իրական փաստաթուղթ է եւ հնարավոր է դա ընդունվի Ադրբեջանի կողմից»,- հայտարարեց նա:

Շահրամանյանը նշեց, որ ադրբեջանական կողմից իրեն վստահեցրել են, որ նման փաստաթուղթ չի քննարկվում եւ իրենք պատրաստ չեն մեզ հետ քննարկել որեւէ կարգավիճակի հարց. «Նրանք պատճառաբանել են, որ իրենց կազմում ունեն այլ ազգային փոքրամասնություններ, եւ եթե մեզ տրվի որոշակի կարգավիճակ, նրանք էլ պետք է պահանջեին կարգավիճակ:  Իրենց խոսքով, իրեքն չեն գնա պետությունը իրենց ձեռքով քանդելու ճանապարհով»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել