Յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 27-ին կամա-ակամա ստիպված ես լինում մտովի տեղափոխվել տասնամյակներ առաջ ու վերլուծել ԱԺ-ի գլխին եկածը: Ակամա հասկանում ես, որ ներկա ժամանակները շատ քիչ բանով են տարբերվում անցած- գնացածից, բայց իր հետևանքներով ցայսօր մեզ հետ մնացածից, որ երբեք մեզ չի լքելու:

Գիտե՞ք՝ ինչու չի ավարտվում հոկտեմբերի 27-ով մեկնարկած հայոց նորանկախ պատմության սևացած էջն ու բացվում նորը՝ սպիտակը: Չի փակվում, քանի որ նաիրիհունանյանների տեսակը չի վերջանում, և մի յուրատեսակ նաիրի էլ ասենք նույն Սյամոն է մեր օրերում հանդիսանում: Ընդ որում՝ Սյամոյի գործած ոճիրը՝ Արցախը գիտակցված ոչնչացման տանելը, շատ ավելի մեծ ողբերգություն է՝ տիեզերական մասշտաբի հասնող, քան նույնիսկ Նաիրիի գործածը. 1999-ից հետո պետոթյանը հաջողվեց շտկել իր մեջքն ու առաջ ընթանալ, մինչդեռ սյամոներն այնպիսի հարված հասցրեցին երկրին, որ դժվար թե երբևիցե ոտքի կանգնել կարողանանք՝ նկատի ունենալով հատկապես Նիկոլի չընդհանտվող իշխանության գործոնը, որ Սյամոյի պատվիրատուն է, գլխավոր քիլերը:

Հուսանք՝ Սյամոն մի օր կկիսի Հունանյան Նաիրիի հացը. պետության համար անչափ վտանգավոր է նման մարդակերի ազատության մեջ մնալը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել